2024 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչն իր ա…

📌 2024 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչն իր անձնական օգտագործման «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքից հինգ երեխաների տեղափոխելիս է եղել դպրոց։ Այդ ընթացքում Զ.Սարկավագի փողոցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրների կողմից կազմակերպված անհնազանդության ակցիայի մի խումբ մասնակիցներ աղբամաններով փակել են փողոցի երթևեկելի հատվածը:
🔸Երբ երիտասարդները մերժել են վարորդի՝ ճանապարհը բացելու խնդրանքը, վերջինս փորձել է շրջանցել ճանապարհի արգելափակված հատվածը: Այդ ընթացքում երիտասարդները, հաշվի չառնելով, որ ավտոմեքենայում գտնվող անձինք դպրոցահասակ երեխաներ են, վերջիններիս անդորրը խախտելով, հարվածել են ավտոմեքենայի տարբեր հատվածներին՝ արգելելով ավտոմեքենայի ընթացքը: Պարզվել է ավտոմեքենային հարվածած անձանցից մեկի ինքնությունը, ով 19-ամյա երիտասարդ է: Վերջինս ձերբակալվել է։ Մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է:
[Քննչական կոմնիտե]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *