Հանրապետությունը պետք է կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած…

Հանրապետությունը պետք է կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Սարդարապատի հուշահամալիրում

🔸 «Մեր խնդիրը Հանրապետությունը մեր ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է, ոչ թե կենացներին, ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի կողմից թելադրվող շինծու տեքստերին, այլ քաղաքացու, իրական մարդու, իրական ժողովրդի կարիքներին, նպատակներին համապատասխանացնելու։
🔸․․․Մարդը ուզում է լինել ազատ, բարեկեցիկ, կենսուրախ ու երջանիկ, մարդը ուզում է ապրել խաղաղ, արդար ու արժանապատիվ միջավայրում։ Եվ այս նպատակին պիտի ծառայի պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն, բայց սա մի նպատակ է, որ հեշտ չի տրվում․ այն անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց դա ուղիղ ճանապարհ է, և մենք անցնում ենք այդ ճանապարհը ու մենք հասնելու ենք մեր Ավետյաց երկրին, մեր Ավետյաց Հանրապետությանը»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *