«Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության և Քաղաքաշինության կոմիտեի միջև, Դովեղ գյուղում դպրո…

📝«Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության և Քաղաքաշինության կոմիտեի միջև, Դովեղ գյուղում դպրոց կառուցելու նպատակով, 2020-ի նոյեմբերի 26-ին պայմանագիր է կնքվել։ Պայմանագրի գինը 743 մլն 233 հազար դրամ է։ 2023-ի նոյեմբերի 23-ին «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության հետ համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ պայմանագրով սահմանված գումարը ավելացել է 475 մլն 113 հազար դրամով կամ պայմանագրով սահմանված գումարի 64%-ի չափով` կազմելով 1 մլրդ 218 մլն դրամ:
🔸Դովեղ գյուղում դպրոցի շինարարությունը սկսվել է 2022-ի դեկտեմբերի 27-ին և որպես շինարարության ավարտ պայմանագրում նշվում է՝ «450 օրացուցային օր»։ 2023թ․-ի դեկեմբերի 7-ին, 90 օրացուցային օրով երկարացվել է շինարարության ժամկետը։ Համաձայնագրի կնքումից հետո նախատեսվում է, որ շինարարությունը պետք է ավարտվի 2024թ․-ի հունիսի կեսերին։ «Հետք»-ը 2024թ․-ի փետրվարի 27-ին հարցում է ուղարկել Քաղաքաշինության կոմիտե, մարտի 4-ին ստացված պատասխան նամակում նշվում է, որ ընթանում են դպրոցի և հենապատի կառուցման աշխատանքները։ Ի պատասխան հարցման՝ Քաղաքաշինության կոմիտեն տվել է իրարամերժ պատասխաններ։
🔗 Կարդալ ավելին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *