Գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի 37 տոննայանոց ցիստեռններից,…

Գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի 37 տոննայանոց ցիստեռններից, մեկ 8 տոննայանոց դիզելի և մեկ 12 տոննայանոց բենզինի ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով․ հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Այրվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «Zil» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, ջերմահարվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը:
🔗Պայթյունի վայրին՝ գազալցակայանին մոտ շինությունները ևս վնասվել են՝ սպասարկման օբյեկտներ, բնակելի տուն։
♥️@RadioSputnikArm

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *