«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործող տերմինալը չի բավարարում ուղևորների հ…

✈️ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործող տերմինալը չի բավարարում ուղևորների հոսքը սպասարկելու համար, պետք է նոր տերմինալ կառուցվի, նոր տերմինալի կառուցման շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում․ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան
🗣 Բանակցությունները բավականին բարդ են, որովհետև կարծում ենք, որ գործող պայմանագրով կոնսեցիոն հարաբերությունները շարունակելն անհնար է, որովհետև կան պարամետրեր, որոնք այսօրվա իրականության մեջ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի են։
🔸 Կարծում եմ, որ նոր ներդրում իրականացնելու և կոնսեցիոն հարաբերությունները ընդլայնելու վերաբերյալ ինդիկատիվ պայմանները մեկ ամիս հետո կամփոփվեն։ Ներդրման չափը կազմում է մոտ 450 միլիոն եվրո»,- նշեց Գրիգորյանը։ |armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *