Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների նկատմ…

📌Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ տարբերակված մոտեցումների բացառումը, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափության պահպանումը:
🔸Այսօր արձանագրվել է նաև, որ մի խումբ անձինք ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկվում Ոստիկանության բաժին: Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
📢Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։ [ՄԻՊ գրասենյակ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *