Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցեր…

⛪️ Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը՝ Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ․ երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեւով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար եւ չկա:
📌 Հարցին՝ ե՞րբ են երկու կողմերի սահմանապահները կանգնելու համաձայնեցված սահմանի վրա․ աշխատակազմից նշել են․ «Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *