Երևանում ակտիվ շինարարության փուլում գտնվող շուրջ 164 շինարարական օբյեկտներից մի…

❗️Երևանում ակտիվ շինարարության փուլում գտնվող շուրջ 164 շինարարական օբյեկտներից միայն 12-ում օդի որակը դիտարկող սարքեր կան։ Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից, քաղաքապետի որոշմամբ, մայրաքաղաքի 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում այս սարքերի առկայությունը պարտադիր է։ Խոսքը բազմաբնակարան բնակելի շենքերին է վերաբերում, որոնց թիվն ավելի մեծ է, սակայն դրանց մի մասն է ենթակա կահավորման։
📝Ընթացիկ տարում 309 արձանագրություն է կազմվել շինհրապարակների ընդհանուր կահավորման վերաբերյալ, դրանց մի մասն է առնչվում հարցի բնապահպանական կողմին։ Քաղաքապետարանից հայտնում են՝ կառուցապատողը շինարարության ընթացքում կարող է վարձակալել օդի մոնիթորինգի սարքերը։ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն, որը 100% մասնաբաժնով Երևանի քաղաքապետարանին ենթակա կառույց է, սարքերը սպասարկող «Քլարիթի Մուվմենթ» ընկերության ներկայացուցիչն է։
📌 Նախորդ շաբաթվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շինարարական 164 օբյեկտից 33-ը ապահովված է եղել անթափանց ցանցերով, 54-ը՝ թերի ապահովված, մնացածի մասով վարչարարություն է իրականացվում։ Տուգանքը նախատեսված է Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով՝ 70-100 հազար դրամի չափով։ |hetq.am|
🔗 Կարդալ ավելին

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *