«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատ…

⚖️ «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ:

🗣 «Սահմանազատումը ևս օրենքից դուրս է, քանի որ մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա։ Եթե միջազգային պայմանագիրը կքնվում է, այնուհետև ՍԴ-ի կողմից պետք է հաստատվի, ապա վավերացվի Ազգային ժողովի կողմից։ Բայց Սահմանադրության 205-րդ հոդվածը պահանջում է, որ այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ տարածքին, նաև ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ եթե որևէ տեղ ՀՀ սահման է որոշվում, ապա այդ փաստաթուղթը, որով այդ սահմանը որոշվել է, ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, և այն պետք է անցնի բոլոր ներպետական գործընթացները», – «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *