Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել «Թ…

Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել
❗️ «Թրասթ աուդիտ»-ը կուսակցության տարեկան հաշվետվությունը անարժանահավատ համարելու հիմքում մի քանի փաստ է դրել.
🔸 2022-ին ՔՊ-ին նվիրատվություն կատարած հինգ անձ օրենքով սահմանված սահմանաչափից ավելի գումարներ են փոխանցել՝ 5,9 միլիոն դրամի չափով։ Օրենքի կարգավորման համաձայն՝ երբ սահմանաչափը գերազանցվում է, գումարը պետք է հետ փոխանցվի նվիրատուին, այնինչ ՔՊ-ի ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ այդ գումարները հետ չեն փոխանցվել։ Եթե անհնար է գումարը հետ փոխանցել, պետք է փոխանցել պետական բյուջե, բայց ՔՊ-ն այս գումարը նաև բյուջե չի փոխանցել։
🔸 2022-ին մեկ անձ 2,4 միլիոն դրամի չափով անանուն նվիրատվություն է կատարել ՔՊ-ին։ Անանուն նվիրատվությունը օրենսդրությամբ արգելված է և անանուն նվիրատվություն ստանալու դեպքում կուսակցությունը պարտավոր է այդ գումարը փոխանցել պետական բյուջե։ Ըստ աուդիտորի՝ գումարը ՔՊ-ն չի փոխանցել պետական բյուջե։ |civilnet.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *