📌 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը․
📝 «ՆԳՆ ղեկավարությանը հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները, իսկ քննչական կոմիտեին՝ վերջ տալ երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային: Լրագրողը ցանկացած իրավիճակում պետք է կատարի իր աշխատանքը, իսկ ոստիկանությունը պետք է ապահովի լրագրողի մասնագիտական գործունեության անխափան իրականացումը՝ առանց սահմանափակելու այն, առավել ևս՝ առանց լրագրողի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու
🔸 Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև խստագույնս դատապարտում է ատելության խոսքի բոլոր տեսակի դրսևորումները՝ երկու կողմերին կոչ անելով զերծ մնալ սոցիալական ցանցերում և իրենց ելույթներում դրսևորվող դատապարտելի այդ խոսույթից, թիրախավորումներից»,– ընդգծել են ՀԺՄ–ից:

Leave a Reply