Իրանն ու Հնդկաստանը Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի վերազինման և շահագործման…

🇮🇷🇮🇳 Իրանն ու Հնդկաստանը Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի վերազինման և շահագործման մասին երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, գրում է IRNA գործակալությունը:
🗣 «Համաձայնագիրը երկու երկրի առևտրի զարգացման նոր սկիզբ կլինի: Չաբահարի նավահանգստով Հնդկաստանն Իրանի ճանապարհային ու երկաթուղային ցանցով հասանելիություն է ունենում Աֆղանստան, Կենտրոնական Ասիա, Թուրքիա, Ադրբեջան և նույնիսկ Ռուսաստան: Սա Հնդկաստանի համար այս նախագծի առավելություններից մեկն է»,- հայտարարել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը: |1lurer.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *