Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամո…

🇫🇷 Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների։ Այս մասին ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ դրական զարգացում գնահատելով Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկը։
🗣 «Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից։ Ֆրանսիայի վարչապետը վերջերս հիշեցրեց դրա մասին։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ դա լավ զարգացում է, որը շարունակության կարիք ունի», – «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *