Ալմաթայի հռչակագիրը, որպես ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբուն…

📃 Ալմաթայի հռչակագիրը, որպես ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք, ընդունված է ՀՀ-ի ու Ադրբեջանի կողմից․ դա անշրջելի իրողություն է։
🔸 Ինչ վերաբերում է սահմանազատմանը․ սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա։ Ինչո՞ւ ենք մենք խուսափում ասել, թե «այ կոնկրետ այս քարտեզի հիման վրա»։ Մենք չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել։ Մեզ համար կարևոր է ՀՀ սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումն ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը և մենք գործում ենք ըստ այդմ նաև գործնականում։
[Նիկոլ Փաշինյանը՝ մամուլի ասուլիսում]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *