ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրությա…

📌 ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրության, եթե Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքում չլինի վարչապետի պաշտոնակատար։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
🗣 «Նա չպետք է մնա որպես պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսներն ընտրություններում ձայներ ապահովելու համար։ Իրենք ասում են` վարչապետը երկու անգամ հրաժարական է տվել։ Լավ, հրաժարական է տվել, բայց մնացել է պաշտոնակատար նույն լծակներով, ի՞նչ տարբերություն` տվե՞լ է հրաժարական, թե՞ ոչ»,– ասաց նա։
🔸Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, ապա պատգամավորը նշեց, որ դրա համար պետք է ժողովրդական պոռթկման բավարար զանգված։ Գործընթացն առանց դրա պարզապես չի հաջողվի։ |armeniasputnik.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *