📌 Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի սկզբում ներկայացրեց «Իրական Հայաստան․ տեսլական» վերնագրով սահիկաշար։
🔸«Կարգավիճակը»․ «ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, եւ մենք պետք է սա ունենանք ոչ միայն ուղենիշ, նպատակ, այլեւ գործողությունների եւ գործելակերպի հիմնադրույթ։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն վարում է եւ պետք է վարի ինքնուրույն քաղաքականություն»։
🔸«Տարածությունը»՝ «29 հազար 743 ք․ կմ»․ «Երբ որ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, պետք է լինի շատ կոնկրետ, եւ երբ ասում ենք ինքնիշխանություն, պետք է մեզ համար շատ կոնկրետ լինի, թե էդ ինքնիշխանությունն ինչ տարածքի վրա է տարածվում»,- ասաց Փաշինյանը։
🔸«Նպատակը»․ «Ո՞րն է ի վերջո ՀՀ գոյության նպատակը։ ՀՀ գոյության նպատակը քաղաքացիների, ինչպես նաեւ ՀՀ-ում ապրող մարդկանց, բայց առանցքային՝ քաղաքացիների, ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը։ Այստեղ մենք խոսում ենք հայեցակարգային շատ էական նրբության մասին․ ՀՀ գոյության իմաստը ոչ թե պատմական արդարադատության սպասարկումն է, ոչ թե համազգային օրակարգերի սպասարկումը, այլ ՀՀ քաղաքացիների ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը»։
🔸Մյուս սահիկը ցուցադրելով՝ Փաշինյանը խոսեց տարածաշրջանային միջավայրի մասին։ «Դա հնչում է հետեւյալ կերպ՝ Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիության խորացում զարգացում, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում, տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրում, տնտեսական կապերի հաստատում, խորացում, զարգացում»։
🔸Հաջորդը վերաբերում է անվտանգությանը․ «Անվտանգության ապահովումը պատկերացնում ենք [այսպես]․ արտաքին հարաբերությունների բազմազանեցում, բանակի բարեփոխումներ, համապարփակ անվտանգության եւ պաշտպանության համակարգի ներդրում […] »։

Leave a Reply