Կիրանցում այսօր ևս մեծ թվով ոստիկաններ կան, մուտքերը դեպի գյուղ փակ չեն, բայց դր…

❗️Կիրանցում այսօր ևս մեծ թվով ոստիկաններ կան, մուտքերը դեպի գյուղ փակ չեն, բայց դրսից եկած մեքենաներին թույլատրում են մտնել ստուգումներից հետո միայն։ Գյուղացիներն «Ազատության»-ն ասացին, որ տեղեկություններ չունեն կատարվող աշխատանքների վերաբերյալ, գյուղում սպասողական վիճակ է։
📌 Ոստիկանների ուժեղացված հսկողությանը զուգահեռ Կիրանցի մի խումբ բնակիչներ նույնպես հսկում են Խեյրիմլիի մուտքը։ Ենթադրում են, որ ամեն վայրկյան չափագրողները կարող են իրենց գյուղի տարածք մտնել։
🗣Գյուղապետ Կամո Շահինյանի տվյալներով՝ 57 սեփական հողակտոր կա, որոնք գյուղի կադաստրային քարտեզներով իրենցն են՝ փաստեր ունեն։ Բայց դրանք սահմանազատման քարտեզներում են նաև հայտնվել՝ որպես Ադրբեջանի նախկին տարածք։ Դատարան կդիմենք, ասում է գյուղապետը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *