Այսօր ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված Աշոտ Հարությունյանին այս պահին տեղափոխում են …

Այսօր ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված Աշոտ Հարությունյանին այս պահին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայր, հայտնում է նրա դուստրը։
«Նախնական ձերբակալման 6 ժամը լրացել է: Դրանից հետո կարող էին պահել միայն ձերբակալման որոշման առկայության դեպքում: 6 ժամը լրանալուց հետո ձերբակալման որոշում չկա, սակայն նրան ազատ չեն արձակում»,- գրել է Լիլիթ Հարությունյանը:
Նա խնդրել է հորը չհրաժարվել սննդից, ջրից:
Աշոտ Հարությունյանը ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարներից է: Նա հացադուլ և ջրադուլ է հայտարարել:
📷Լիլիթ Հարությունյանի սոցցանցային էջից։
🧡 @RadioSputnikArm

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *