Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ անցած ուրբաթ օրվա ակցիայի մասնակիցներից մեկը եղել է ԱՀ ՆԳՆ Մարտունու շրջանի ոստիկանապետ՝ Արցախում հայտնի Վալերիկի որդին՝ Հայկը, ով խոսում էր նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ նրա շրջապատի «թալանի» մասին։ Մեզ պատմեցին, որ 44-օրյա պատերազմից հետո նա Արայիկ Հարությունյանին է դիմել, թե՝ կորցրել եմ ունեցվածքս, օգնեք, եւ Հարությունյանի աջակցությամբ Ստեփանակերտում բենզալցակայան է բացել։ Հետո էլի ակնկալիքներ է ունեցել, որոնք մերժվել են, հիմա միացել է Արցախի իշխանությունների դեմ պայքարողների բանակին ու լուտանքներ է թափում իրեն աջակցած մարդու հասցեին` խոսելով նրանց թալանի մասին։
Leave a Reply