🇬🇪🇺🇸 Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները վերսկսելու համար հատուկ ջանքեր են պահանջվում, ինչը անհնար է առանց արդար և ազնիվ մոտեցման․ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս մասին ասել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խորհրդական Դերեք Շոլեի հետ զրույցում․ նրանք քննարկել են «օտարերկրյա գործակալների» օրինագիծը։
🗣 Կոբախիձեն Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին մեղադրել է 2020-2023 թվականներին Վրաստանում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ. «Ես իմ անկեղծ հիասթափությունը հայտնեցի 2020-2023 թվականներին երկու հեղափոխական փորձերի, ինչպես նաև արտասահմանից հասարակական կազմակերպություններին ֆինանսավորման հետ ԱՄՆ նախկին դեսպանի առնչության կապակցությամբ»,- զրույցի մասին գրել է Կոբախիձեն «X»-ում:
📌 Նշենք նաև, որ Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ կապված Վաշինգտոնի պայմանի պատճառով․ Վրաստանի ԱԳՆ հաղորդմամբ նա հրավիրվել է ԱՄՆ՝ վերապահումով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը պետք է ժամանակավորապես դադարեցնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը։

Leave a Reply