Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը։ Երկրի առևտրի նախարարությունը հայ…

🇹🇷🇮🇱 Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը։
🇵🇸 Երկրի առևտրի նախարարությունը հայտնել է, որ ապրանքների արտահանման ու ներմուծման սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում չի ապահովել մարդասիրական օգնության հասանելիություն և բավարար հոսք։
🔸 Դեռ ապրիլի 9-ին թուրքական կողմը սահմանափակել էր մի շարք ապրանքախմբերի արտահանումը Իսրայել։ Այժմ նախարարությունը նշում է, որ «միջոցառումների երկրորդ փուլն իրականացվել է այն բանից ելնելով, որ Պաղեստինում ողբերգությունն ավելի է խորացել»։ |bbc.com/turkce|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *