ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը…

🇦🇲🇺🇸 ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Վաշինգտոնում հանդիպել են Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ:
🔸 Քարփենթերը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա:
🔸Քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *