📢Հասարակական մի քանի կազմակերպություններ և իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը իրենց խոր մտահոգությունն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների և տեմպերի կապակցությամբ․
📌«Ըստ ՀՀ վարչապետի հայտարարության, սահմանազատումը կատարվում է Հայաստանի նկատմամբ ակնհայտ ագրեսիայի սպառնալիքի պայմաններում, ինչը արդեն իսկ հիմք է տալիս պնդելու, որ սահմանազատումը և սահմանագծումը չի իրականացվում միջազգային իրավունքի հիման վրա։ Սահմանագծումը կատարվում է առանց Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված պատշաճ իրավական գործընթացների պահպանման։
❗️ ՀՀ կառավարությունից պահանջում ենք՝ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու գործընթացում հիմնվել Միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, խստիվ պահպանել ՀՀ Սահմանադրության և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջները, երաշխավորել սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավունքները և անվտանգությունը։ Պահանջում ենք զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը»։

Leave a Reply