Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Քննարկվել են ՀՀ…

🇦🇲🇺🇸 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:
🤝 Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին:

📌 Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
📌 Հանդիպման ավարտին ստորագրվել է «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը:
[ՀՀ ՊՆ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *