🔍 Ապրիլի 26-ի երեկոյան Կիրանցի կամուրջի հատվածով դեպի Բերքաբեր ընթացող առանց պետհամարանիշի մեքենայում նստած անձը գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանն է, որը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետն է։
📌 Հիշեցնենք, որ Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիները արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենան՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը, ինչն էլ տեղում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների պատճառ էր դարձել։ Հավաքվածներից որոշները կասկած էին հայտնել, թե մեքենայում ադրբեջանցիներ են, որոշներն էլ նշում էին, թե հայ քարտեզագիրներն են:
🖼 ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը տեսանյութից առանձնացված էկրանակադրի հետադարձ որոնում է կատարել համացանցում։ Pimeyes.com հավելվածը, որը դեմքերի ճանաչման և համացանցում հետադարձ որոնման համակարգ է, մի շարք արդյունքներ է գեներացրել, ըստ որոնց՝ տվյալ դեմքով անձի լուսանկարներ առկա են եղել ՀՀ ՊՆ, ՀՀ նախագահի, ինչպես նաև մի շարք հայաստանյան լրատվական կայքերում։|civilnet.am|

Leave a Reply