Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրեց, թե ապօրինի ծագում ունեցող…

🗣 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրեց, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումներով ինչ է պահանջում բռնագանձել դատախազությունը․
🔸 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 7 անձանցից բռնագանձել  25 միավոր անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձերում, ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր, 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ։
🔸 ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, 13 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 29 իրավաբանական անձում, ավելի քան 1,4 մլն դոլարի ավանդ և արժեթուղթ, ավելի քան 23 մլն դոլարին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 23 մլրդ դրամ։
🔸 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 349 միլիոն դրամ, 10 անշարժ գույքի շուկայական արժեք, ավելի քան 63,3 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, 12 ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրված փոխառությունների գումարի չափ ավելի քան 16,8 միլիարդ դրամին համարժեք ու ավելի քան 86 միլիարդ 480 միլիոն դրամի բռնագանձման պահանջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *