Նոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամ…

Նոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է. ՔԿ
🚶‍♂️ Բազմաթիվ անձինք տևական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը։ Դրա հետ կապված մեկ այլ անձի հետ նշված տարածք է եկել 54-ամյա Յ. Հ.-ն։  Յ. Հ.-ի և ճանապարհն արգելափակած Ք. Ա.-ի միջև վեճ է սկսվել ճանապարհը բացելու հարցի շուրջ։ Ք. Ա.-ն, նրա որդին եւ այլ անձինք թույլ են տվել խուլիգանական արարքներ, որոնց ընթացքում Ք.Ա.-ն հարվածել է Յ. Հ.-ին և ստիպել հեռանալ այդտեղից:
🔸Այնուհետեւ ճանապարհը փակած քաղաքացիներին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է Ռ․ Ս․-ն՝ փորձելով անցնել այդ հատվածով, սակայն հավաքվածները թույլ չեն տվել առաջ ընթանալ, իսկ Ք․ Ա․-ն հարակից տարածքից վերցրել է փայտ և հարվածել հիշյալ ավտոմեքենային՝ ստիպելով վերջինիս հետընթաց կատարելով հեռանալ այդտեղից։ [ՔԿ ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *