Երևանի քաղաքապետարնի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրա…

Երևանի քաղաքապետարնի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին։
«Սերոբ Սարգսյանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում եմ»,-ասաց Ավինյանը։
Նա շնորհակալություն հայտնեց վարչական շրջանի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանին։
«Պարոն Բաբինյանը նշանակվել է ՀՀ ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն, ինչի առիթով շնորհավորում եմ»,-ասաց Ավինյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով