2020 թ․ նոյեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մա…

⚖️ 2020 թ․ նոյեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

📌 Եղբայրները, հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մոտեցել են ՀՀ կառավարության շենքի մուտքի դռանը, նրանցից մեկը ոտքերով մի քանի անգամ հարվածել է ՀՀ կառավարության շենքի մուտքի դռանը, ինչի հետևանքով այն նախ վնասվել, ապա՝ բացվել է: Դրանից հետո մուտք են գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենք, որտեղ շարունակել են ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգությունները։ Արդյունքում՝ ջարդվել են կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել և ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը։ Այդ ամենով խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել հասարակական անվտանգությունը:
[ՔԿ հաղորդագրությունը]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *