Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղ…

🇺🇸 Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով
🗣 «Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրած կյանքերը, և վերահաստատում ենք այն երբեք չմոռանալու մեր խոստումը։
🔸 «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը։ Մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկն ապրելուց հետո՝ վերապրածները սկսեցին կառուցել ավելի լավ ապագա մեր աշխարհի համար։ Քաջությամբ և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը։ Նրանք ամրապնդեցին երկրների կառուցվածքն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր երկրում: Եվ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ վստահ լինելու, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվի:
🔸 Սա մնում է մեր հանդիսավոր ուխտը։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ անհանդուրժողականության դեմ», – նշված է ուղերձում: |factor.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *