▪️«Ժողովուրդ»․ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը տապալել է 44-օրյա պատերազմի մասին զեկույցի հրապարակումը։
▪️«Հրապարակ»․ ՔՊ-ում երեկ ակտիվ քննարկում էին, որ սրբազանը, ըստ ամենայնի, խորհրդարան «կուղևորվի» հունիսի 12-ին․ այդ օրը Փաշինյանը մասնակցելու է կառավարության հետ հարցուպատասխանին։
▪️«Հրապարակ»․ Ցուցարարների դեմ «հերոսական» պայքարը համակարգող, ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, որն օրերս արժանացավ գեներալ-մայորի կոչման, առաջիկայում նոր որակի վայրագություններ է պլանավորում՝ կարմիր եւ սև բերետավորների կատարմամբ։
▪️Որն է լինելու հաջորդ «սահմանազատվող» տարածքը, – հարցնում է
«Հրապարակն» ու գրում, որ կանխատեսումները տարբեր են:
▪️ArmLur.am-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՔՊ-ից հեռացված Թաթուլ Բաղդասարյանը եղել է «Պանրագործական ընկերության» տնօրենն է․ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այժմ աշխատում է «Սևան ազգային պարկի» Մարտունու մասնաճյուղում:
▪️ «Հետքն» անդրադարձել է մայիսի 22-ին կառավարության պաշտոնական կայքում մի հրապարակման․ «Կառավարության պաշտոնական կայքը կարող է հրապարակել մի տեղեկություն, որը փաստացի իրականությանը չի համապատասխանում»։
🔉 Լսեք՝ ինչ են գրում թերթերը ⤴️ 🧡 @RadioSputnikArm
Leave a Reply