Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գ…

‼️ Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը․ հարցաքննությունն ընթանում է դռնփակ։
🔸 Գասպարյանն այս գործով ունի վկայի կարգավիճակ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ հոկտեմբերի 21-ի մարտական առաջադրանքի շրջանակներում ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին ժամանակին չի զեկուցել անձնակազմին «Նահանջ» հրաման արձակելու մասին եւ ժամեր շարունակ վստահեցրել է, որ իր ղեկավարած խմբի կազմով շարժվում է գործողությունների ծավալման շրջան՝ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանի խմբին օգնություն ցուցաբերելու։
🔸 Այժմ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում իշխանության անգործության մեջ։ Մեղադրյալի աթոռին են նախկին եւ ներկա եւս 3 զինվորական։

Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *