⚖️ Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով ապացույցների հետազոտումը։ Նա մեղադրվում է լիազորությունները չարաշահելու մեջ, որի հետեւանքով նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։
🗣 Պաշտպան Վրեժ Խաչիկյանը միջնորդել է հետազոտման ենթակա ապացույցներում ներառել զոհված զինծառայողների մահվան վկայանները՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ մեղադրանքում նկարագրված արարքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ի գիշերը, մինչդեռ գործով տուժող ճանաչված զինծառայողներից որոշների մահը արձանագրվել է դրանից շուտ կամ ուշ։ Այսինքն՝ ըստ պաշտպանի՝ դեռ պետք է պարզել իր պաշտպանյալին մեղսագրված արարքի եւ որոշ զինծառայողների զոհվելու միջեւ եղած ենթադրյալ կապը։
📎Կարդալ ավելին

Փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի վերաբերյալ գործը դատարանում է․ սկսվել է ապացույցների հետազոտումը
Leave a Reply