«Կերչի նեղուցում «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերի հետ կապված միջադեպի…

⛔️«Կերչի նեղուցում «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերի հետ կապված միջադեպի վայրում վառելիքի արտահոսք է գրանցվել»,-հայտնում է «Ինտերֆաքսը»:
⤵️Գերատեսչությունում պարզաբանել են, որ միջոցներ են ձեռնարկվում նավթամթերքների թափվելու հետևանքները վերացնելու ուղղությամբ:
‼️Նշենք, որ դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում ուժեղ քամի և մինչև 7 բալ փոթորիկ էր եղել:
Հաղորդվում է, որ աղետի ենթարկված «Վոլգոնեֆտ 212» նավը տեղափոխում է մոտ 4,3 հազար տոննա մազութ, նավի վրա գտնվում է անձնակազմի 13 անդամ: 
⚫️Ավելի ուշ հաղորդվել է ևս մեկ լցանավի՝ «Վոլգոնեֆտ 239»-ի վնասման մասին, որում գտնվում են անձնակազմի 14 անդամներ:
‼️Օգնության են ուղարկվել երկու ուղղաթիռ և երկու քարշակ։ 
Նախնական տվյալներով՝ լցանավերի վնասումից հետո չի պարզվել չորս մարդու գտնվելու վայրը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *