🇦🇲🇦🇲🇦🇲Այսօր՝ դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է դատավորներին և դատական ծառայողներին՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության ուղիով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները, որոնց գործունեության արդյունքները թե՛ պետության, թե՛ հասարակության ձևավորման և կենսագործունեության ընթացքում մշտապես կրել են իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորի դերը։ Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։
«Այս սկզբունքների ամրագրմամբ է իրականացվել պետականության շինարարությունը և ձևավորվել ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգ», – ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply