Ու այս հարցում էլ մենք շատ ազնիվ ու բաց խոսակցություն պետք է ունենանք: Նախկին իշ…

Ու այս հարցում էլ մենք շատ ազնիվ ու բաց խոսակցություն պետք է ունենանք: Նախկին իշխանության ներսում եղել են Գագիկ Խաչատրյաններ, Գագիկ Բեգլարյաններ, Սաշիկ Սարգսյաններ ու հայտնի մյուս կերպարները, բայց եղել են նաև մարդիկ, որոնք, վստահաբար, չեն «թալանել» ու մենք այս տարանջատումը ևս պետք է կատարենք: Չեն կարող միլիարդների կարողություն և հարյուրավոր գույքեր ունեցող Գագիկ Խաչատրյանն ու մյուս մեծահարուստները նույն հարթության մեջ դրվել, ինչ օրինակ պրոֆեսիոնալ Արփինե Հովհաննիսյանը, որի կենցաղն իմացող մարդիկ գիտեն, որ նա ունի միայն մեկ բնակարան, ապրել ու ապրում է աշխատավարձով: Էդուարդ Շարմազանովի հետ լրիվ հակառակ տեսակետներն ունեմ թե´ ՀՀԿ-ի, թե՜ իրենց կառավարման տարիների ու վարած քաղաքականության մասով, բայց չեմ կարող ասել, որ նա «թալանչի» է:
Չեն կարող Գագիկ Խաչատրյանն ու սեփական քրտինքով հարստացած Սամվել Կարապետյանը նույն հարթության մեջ դրվել, ուղղակի չեն կարող:
Եթե մարդը չի թալանել, աշխատել է ազնիվ, հարստացել է ազնիվ, մենք իրենց պետք է տարանջատենք այն մարդկանցից, որոնց բոլորս ճանաչում ենք ու գիտենք, որ նրանք այդքան էլ ազնիվ դա չեն արել:
Չեմ կարող ուրախանալ այն կադրերից, ինչ բոլորս տեսանք Գագիկ Խաչատրյանի մասով, իմ մարդ տեսակն ու ստացածս դաստիարակությունը դա թույլ չի տալիս: Ամեն դեպքում, չեմ կարող նաև չարձանագրել, որ Գագիկ Խաչատրյանն այն մարդն էր, որը մարդկային շատ ճակատագրեր է խեղել, շատ…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով