Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության համար մենք ունենք միջազգային իրավո…

🇪🇺🇦🇲🇦🇿 Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության համար մենք ունենք միջազգային իրավունք։ Եվ Եվրամիությունը շատ հստակ մոտեցում ունի՝ պետք է հարգել միջազգային իրավունքը, այն չի կարող խախտվել․ Պետեր Ստանոն՝ հարցին, թե կարող է Եվրամիությունն օգնել՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը
🗣 «Եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։ Այդ իսկ պատճառով մենք մեծապես ներգրավված ենք աջակցելու կողմերի միջև բանակցությունների գործընթացին՝ լուծելու բոլոր առկա խնդիրները։ Սա այն է, ինչ մենք արդեն անում ենք՝ աշխատում ենք երկու կողմերի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափերով՝ այդ գործընթացն առաջ տանելու համար: Բայց, ի վերջո, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն: Ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն։ Ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել։ Մենք բոլորս՝ միջազգային հանրությունը միայն կարող ենք օգնել»,- «Ազատության հետ հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *