«Տարածաշրջանում Հայաստանը մնում է ԵՄ-ին անդամացություն ցանկացող միակ կղզյակը»։«Ի…

«Տարածաշրջանում Հայաստանը մնում է ԵՄ-ին անդամացություն ցանկացող միակ կղզյակը»։

«Իրականում» հաղորդաշարի հեղինակ Արման Վանեսքեհյանի հետ զրույցում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Գարիկ Քեռյանը ընդգծում է՝ Եվրամիության հիմնարար փաստաթղթերում վերջին 5-6 տարում ընդլայնման գաղափար ընդհանրապես գոյություն չունի, այսինքն գործընթացը կասեցված է:

«Անդամակցության հարց հիմա ունեն միգուցե միայն Բալկանյան մի որոշ երկրներ, ու դրանով կփակվի Եվրոպայի ամբողջ շրջանակը աշխարհամասի առումով: Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գաղափարին, ապա դա ուղղակի տրամաբանությունից դուրս է․ թեկուզ և այն բանի պատճառով, որ այդ կառույցի հետ ընդհանուր սահման չունենք: Մեր ինտեգրման գործընթացը հասկանալի կլիներ, եթե, ասենք, տարածաշրջանային էլի երկիրներ լինեին: Բայց… Գիտենք՝ Թուրքիան լրիվ անհույս է. 30 տարի է ինչ-որ ծիծաղելի բանակցություններ է վարում ԵՄ-ին անդամակցելու հանար ու ոչ մի քայլով չի մոտեցել: Վրաստանի կապակցությամբ. օրերս Եվրախորհրդարանն այնպիսի խիստ զեկույց ընդհունեց առ այն, որ այդ երկիրն այնքան է հեռացել է ԵՄ-ից, որ այլևս քննարկելու հարց չկա: Ադրբեջանն էլ երբևիցե որևէ ինտեգրման ռազմավարական փաստաթուղթ չի ունեցել: Իրանն ինքն իրենով հակաարևմտյան պետություն է»:

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *