2016 թ․ դեկտեմբերից մինչև 2020 թ․ ապրիլն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մ…

⚖️ 2016 թ․ դեկտեմբերից մինչև 2020 թ․ ապրիլն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները պատշաճ չի կատարել, որի հետևանքով համայնքին անզգուշությամբ պատճառվել է 2․790․000 դրամ գույքային վնաս։
🔸 Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գեղամավանի համայնքապետարանի բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին մեղադրանք է ներկայացվել: Նախաքննությունն ավարտվել է: [ՔԿ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *