ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով. Հայաստան…

🇦🇲🇪🇺 ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով. Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս
📌 Այս մասին նա ասել է «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարը և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ՝ նշելով, որ ԵՄ-ն հանձնառու է նաև տարածաշրջանում իրավիճակի կայունությանը։
🗣 «Այս նոր օրակարգը հիմնված է անցյալի գործակցության վրա, բայց ավելի շոշափելի է. աշխատանքն ընթանում է բոլոր ուղղություններով: Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵՄ-ում արձանագրում են, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը, երկխոսությունը այսքան դինամիկ չի եղել: ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունությանը և կարգավորմանը՝ ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրախորհուրդը»,- ասել է դեսպանը: |1lurer.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *