Կառավարության որոշմամբ կներվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձանց վա…

💰 Կառավարության որոշմամբ կներվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձանց վարկերը, որոնք Հայաստանի բանկերից դրանք ստացել են ոսկու գրավադրմամբ։

🗣 Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով որոշումը վերաբերում է ոսկով ապաhովված 6 000 վարկերի: Նախագծով որոշվել է ներել մինչև 5 միլիոն դրամի մնացորդային վարկերը։ 6 000 վարկերի էական մասը մինչև 500 000 դրամի չափով են։
📃 Վարկառուները պարտքի ներման կարող են համաձայնագիր կնքել։ Անհրաժեշտ է դիմել ֆինանսների նախարարություն, որից հետո կկազմակերպվի ոսկիների վերադարձը։ Դիմումների ներկայացման կարգը և գործընթացի վերաբերյալ այլ մանրամասներ կպարզաբանվեն նախարարության պաշտոնական կայքում: |civilnet.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *