Զրույց են ունեցել ՌԴ եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարները։ Ըստ ռուսական կողմ…

🇷🇺🇫🇷 Զրույց են ունեցել ՌԴ եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարները։
🇷🇺🗣️ Ըստ ռուսական կողմի՝ «Ֆրանսիացի նախարարը համառորեն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմտյան երկրները ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ պատասխանատվությունը բարդելով ԻԼԻՊ-ի վրա»։
Շոյգուն հիշեցրել է, որ ուկրաինական հետքի մասին տեղեկություններ կան։ Նա նշել է, որ «Կիևի ռեժիմը ոչինչ չի անում առանց արևմտյան կուրատորների հավանության եւ հույս հայտնել, որ ֆրանսիական հատուկ ծառայությունները չեն սրա հետևում կանգնած»։
🇫🇷🗣️Ըստ ֆրանսիական կողմի՝ Սեբաստիեն Լըկորնյուն կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին դադարել ահաբեկչությունն օգտագործել Ուկրաինայի դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար և ասել, որ Փարիզը չունի որևէ տեղեկատվություն, որը կմատնանշեր հարձակման և Ուկրաինայի միջև կապը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *