Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Էլնուր Մամեդով…

🇷🇺🇦🇿 Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Էլնուր Մամեդովը երեկ Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
🤝 Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հանդիպումն անցել է «բարեկամական և վստահելի մթնոլորտում, որը համահունչ է ռուս-ադրբեջանական դաշնակցային և ռազմավարական գործընկերային ոգուն»։ |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *