Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստին ներկայացրեց,…

📌 Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստին ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում և ինչու են այդ գործընթացները ցնցումներ առաջացնում։
🗣 «Իմ կարծիքով, տեղի է ունենում ունենում հետևյալը՝ առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաև ֆիզիկապես շատ ցավոտ անցում է տեղի ունենում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան։ ՔՊ կուսակցության առաքելությունն է առաջնորդել և ապահովել Հայաստանի ժողովրդի և պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան և ապահովել իրական Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացումը։
🔸 Կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք և պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների մոտիվացիան, ես վախենամ, որ շատ մեծ կդարձնենք հավանականությունը, որ իրական Հայաստանը կդառնա պատմական Հայաստան»,- ասել է վարչապետը։ |armenpress.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *