Մարտի 21-ի լույս 22-ի գիշերը Ուկրաինայի տարածքը ենթարկվել է ինտենսիվ օդային հար…

🇷🇺🇺🇦 Մարտի 21-ի լույս 22-ի գիշերը Ուկրաինայի տարածքը ենթարկվել է ինտենսիվ օդային հարձակման: ՌԴ զինվորականները կիրառել են օդային հարձակման 151 միջոց, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Դա համակցված հրթիռաօդային հարված էր Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքներին, ասվում է առավոտյան զեկույցում: Ուկրաինական կողմին հաջողվել է խոցել 92 թիրախ:
🗣 Ուկրաինայի էներգետիկայի նախարարի խոսքով հարձակումները վերջին ժամանակների ամենախոշորն են եղել Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա։ Էներգահամակարգի օբյեկտներին հարվածների հետևանքով որոշ շրջաններ հոսանքազրկվել են։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *