👨⚖️ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն արդարացվել են։ Դատական ակտը կայացվել է շուրջ 2 ամիս առաջ՝ 2024-ի հունվարի 15-ին։
⚖️ Ըստ դատավճռի՝ Բաբլոյանի ու Բաբայանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով։
📌 Հիշեցնենք, որ Բաբլոյանը, ըստ մեղադրանքի, 2018թ․ հանդիսանալով ՀՀ ԱԺ նախագահը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Բաբայանին մեղադրանք է ներկայացվել Արա Բաբլոյանին օժանդակելու հոդվածով։ Բաբլոյանի և Բաբայանի գործն առնչվում էր Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ նշանակվելու հանգամանքին։ |factor.am|

Leave a Reply