Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին, …

❗️Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար։
🗣 Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձիք, որոնք ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողանան դա անել արագ և անվտանգ։
🔸 Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և անհրաժեշտ է, որ հաղորդակցման ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե պառակտման։
[Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *