Տարբեր հարթակներում հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամերիկացի լրա…

🇷🇺🎤 Տարբեր հարթակներում հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հարցազրույցը։ 2022թ․ փետրվարի 24-ին Ուկրաինայում ծավալած ռազմական գործողություններից ի վեր սա Պուտինի առաջին հարցազրույցն է արևմտյան լրագրողի հետ։ Հրապարակումից ընդամենը յոթ ժամ անց միայն X սոցիալական հարթակում Կառլսոնի էջում ավելի քան 2 ժամ տևող հարցազրույցն ուներ 59 միլիոն դիտում։
📌 Պուտինը նշել է՝ պատերազմը կարող է ավարտվել, եթե ԱՄՆ-ն և նրա արևմտյան գործընկերները դադարեն զենք ուղարկել Կիևին՝ մի քանի անգամ ընդգծելով, որ «ՌԴ-ն չի սկսել պատերազմն Ուկրաինայում, այլ փորձում է ավարտել այն», և որ որևէ շահագրգռվածություն չունի տարածել իր ռազմական գործողություններն այլ երկրներում, մասնավորապես՝ Լեհաստանում և Լատվիայում։
📌 Ինչ վերաբերում է Ուկրաինայում ռազմական գործողություններն ավարտելու շուրջ բանակցություններին, ՌԴ նախագահը հայտնել է, որ պատրաստ է երկխոսության և բանակցելու, սակայն դրանից հրաժարվում է Ուկրաինան։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *