❗️Ապրիլի 1-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը։ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ նիստի ընթացքում դատարանը հարցաքննել է գործով «տուժողներին»:
🔸 Իր ցուցմունքում «տուժողներից» մեկն ասել է` չնայած իր ծառայության գտնվելու վայրը հեռու է եղել հայկական զինված ուժերի հետ շփման գծից, իբրև թե «հայկական զինուժի ականանետային կրակոցից տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»: Մեկ այլ «տուժող» էլ պատմել է, թե իբր տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել «հայկական զինուժի կողմից արձակված ականանետի պայթելու հետևանքով, երբ փորձել է դուրս բերել ադրբեջանական զինուժի մեծամասշտաբ զոհված զինծառայողների դիերը»:
📌 Հարցաքննվել են 20-ից ավելի «տուժողներ», նրանք ասել են, որ Ռուբեն Վարդանյանին ճանաչում են լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով, սակայն անձամբ չեն ճանաչում: |hetq.am|

Leave a Reply