ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին օժանդակության քննարկումները շարունակվում …

🇦🇲🇪🇺 ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին օժանդակության քննարկումները շարունակվում են. ԱԳ նախարար Արարատ Միրզոյան
🗣 Այս մասին նախարարը նշել է Սլովենիայի արտաքին հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում։
🇸🇰 Տանյա Ֆայոնն, իր հերթին, ասել է, որ Սլովենիան աջակցում է այդ առաջարկին, որը ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ներկայացրել էր ԵՄ խորհրդին անցած ամիս։ Սլովենիայի և Հայաստանի արտգործնախարարները, սակայն, չեն պատասխանել հարցին, թե կա արդյոք այս օժանդակության դեմ հանդես եկող երկիր։
📌 Ավելի վաղ «Ազատության» աղբյուրները հայտնել էին, որ Հունգարիան, օգտվելով վետոյի իր իրավունքից, արդեն վեցերորդ շաբաթն է՝ արգելափակում է որոշումը։ Բուդապեշտը նույն կերպ էր վարվել նաև անցած տարի, երբ Եվրամիությունը առաջին անգամ սկսեց քննարկել Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո տրամադրելու հարցը։ |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *